Ս․թ․ հոկտեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում անցկացվեց «Շաքիի տարածաշրջանի և խանության պատմությունը․ հայկական, քրիստոնեական հետքը» խորագրով աշխատաժողովը։ Մասնակցեցին և զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ արևելագիտության, պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտների գիտաշխատողները։
Զեկուցումներում արծարծվեցին Աղվանքի, նրա տարածքում առաջացած պետական կազմավորումների, հոգևոր կենտրոնների, Շաքիի խանության, հայկական ժառանգության, ուդիների պատմության խնդիրները։
Աշխատաժողովի վերջում տեղի ունեցավ կարծիքների փոխանակում և Շաքիի տարածաշրջանի պատմության վերաբերյալ հարցերի քննարկում։ Կարևորվեց նման միջոցառումների անցկացումը և շարունակականությունը։