ՀՀ Ազգային ժողովում բացվել է «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդես

2023-11-28

ՀՀ Ազգային ժողովում բացվել է «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդես, բացման խոսքով հանդես են եկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԳՇՆ նախագահ Վիլեն Գաբրիելյանը, ելույթներ են ունեցել ԳՇՆ համահիմնադիր Մարիամ Ավագյանը, ճարտարապետներ, մշակութաբաններ: Ցուցահանդեսին ներկա են եղել նաև ՀՀ-ում Ռումինիայի, Չեխիայի, Սիրիայի ու Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանները, Իրաքի, Իսպանիայի, Ուկրաինայի, Արգենտինայի դեսպանների ժամանակավոր հավատարմատարները, Բուլղարիայի և Քուվեյթի դեսպանության լիազոր նախարարները, Սերբիայի, Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Սլովակիայի դեսպանությունների անձնակազմերի ներկայացուցիչներ և ՀՀ ԱԺ պատգամավորներ։