Կայացել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը

2023-12-19

«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության» հետ համագործակցաբար Հայաստանի պատմության թանգարանում կայացել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը: Ներկա են գտնվել ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ՝ (Չեխիա, Ռումինիա, Եգիպտոս, Ղազախստան), գործերի ժամանակավոր հավատարմատար՝ (Շվեյցարիա, վերջինս ոչ պաշտոնական շփման ընթացքում ակնհայտ է համարել Նախիջևանի հայկականությունը), դիվանագետներ (Բելառուս), պատմաբաններ, ազգագրագետներ