«Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023թթ Արցախի փախստականությունը» գիտաժողովի, փախստականների խնդիրների մասին Հրանուշ Խառատյանը խոսել է Factor TV-ի «Ապոլիտիկ» հաղորդաշարում

2023-12-24

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նրա համոզմամբ՝ ավելի քան 30 տարվա ընթացքում պետությունը խնդիր չէր դրել պահպանել 1988-92 թվականներին Հայաստան ներգաղթած ադրբեջահայերի ինքնությունը: Նույնը կարող է տեղի ունենալ նաև վերջերս բռնի տեղահանված արցախցիների հետ: Հաղորդման հյուրը կարծում է, որ նրանց մեծամասնությունը կցանկանար կոմպակտ ապրել որոշակի բնակավայրում, և այդպիսի հնարավորություն պետք է նրանց համար ստեղծել: Ըստ ազգագրագետի՝ դա կարևոր է Արցախի պատմության էջը չփակելու և հետագայում այդ խնդրին անդրադառնալու համար: Ազգագրագետը համաձայն չէ այն պնդման հետ, որ «խորհրդային ինքնություն» նախագիծը տապալվել է: Նախկին խորհրդային տարածքի պետությունների հասարակություններում համապատասխան մտածելակերպը, աշխարհընկալումը, գործելաոճն առայժմ մեծ դեր է խաղում: Դա նկատելի է նաև գիտական հանրության մեջ: Այդ ինքնության հիման վրա ձևավորվում էին նաև կարծրատիպեր, պիտակներ, որոնք իրենց դերն են խաղում նաև այսօր: Այդպիսի մի ձևակերպում է «կովկասյան ազգությունը», որն առ այսօր կենսունակ է Մոսկվայում և Ռուսաստանի այլ խոշոր քաղաքներում: Նման ձևակերպումներն իրենց մեջ  որոշակի ուղերձ են պարունակում:

Տոսահոլովակ