«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը ՀՀ սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կողմից կազմակերպված Հայ իրավաբանների համագումարին մասնակցել է պանելային քննարկման՝ ներկայացնելով ԳՇՆ ստեղծման նպատակներն ու աշխատանքները:

2023-10-28

Հոկտեմբերի 27-29-ը Երևանում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից կազմակերպված Հայ իրավաբանների համագումարը, որի շրջանակներում «ԼՂ խնդիրը և հետպատերազմյան իրավական գործընթացները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, «Գարդման-Շիրվան-Նախիջեւան» համահայկան միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը։